Հասարակություն

Աճել է օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ-ում բնակարանների գնումը

2022թ. ապրիլին ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների կողմից անշարժ գույքի գործարքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են մի քանի տասնյակով։ Radar Armenia-ն այս մասին տեղեկացավ ՀՀ Վիճակագրական կոմիտեից։

Այսպիսով, 2022-ի ապրիլին օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ-ում կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 450 գործարք։

  • գնում՝ 165
  • վաճառք՝ 285

2021-ի ապրիլին կատարվել է, ընդհանուր առմամբ, 391 գործարք.

  • գնում՝ 122
  • վաճառք՝ 269

2022-ի ապրիլին կատարված գործարքների 61.6%-ի դեպքում միայն վաճառողն է օտարերկրացի, 33.7%-ի դեպքում՝ միայն գնորդը։ Գործարքների 4.7%-ի դեպքում թե՛ գնորդը, թե՛ վաճառողը օտարերկրացիներ են։

Օտարերկրյա քաղաքացիների կողմից 2022-ի ապրիլին անշարժ գույքի ամենաշատ գործարքները կատարվել են Երևանում։ Մարզերից ամենաշատ գործարքները Կոտայքում են, ամենաքիչը՝ Վայոց ձորում։

Երևան                  

  • 106 գնում
  • 107 վաճառք

Արագածոտն

  • 6 գնում
  • 8 վաճառք

Արարատ

  • 4 գնում
  • 27 վաճառք

Արմավիր

  • 11 գնում
  • 33 վաճառք

Գեղարքունիք

  • 1 գնում
  • 8 վաճառք

Լոռի

  • 5 գնում
  • 16 վաճառք

Կոտայք

  • 21 գնում
  • 43 վաճառք

Շիրակ

  • 4 գնում
  • 29 վաճառք

Սյունիք

  • 2 գնում
  • 6 վաճառք

Վայոց ձոր

  • 2 գնում
  • 3 վաճառք

Տավուշ

  • 3 գնում
  • 5 վաճառք