Հասարակություն

Կոմիտասի անվան պանթեոնում գյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել. այն տեղափոխվել է անվտանգ տարածք

Հունիսի 10-ին, ժամը 16։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: