Հասարակություն

Երևանի Շերամի փողոցում քամու հետևանքով էլեկտրասյուն է շրջվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 4-ին, ժամը 20։28-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 33 շենքի մոտ քամու հետևանքով էլեկտրասյունը շրջվել է և ընկել հոսանքալարի վրա․ առկա է ընկնելու վտանգ։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկացնում են  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ սյունը մեջտեղից կոտրվել է, իսկ էլեկտրական լարերն ընկել են երթևեկելի գոտի։

Փրկարարները սյան կոտրված հատվածը և լարերը երթևեկելի գոտուց հեռացրել են անվտանգ տարածք։