«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնում են՝ հունիսի 1-ից բուժկենտրոնը պաշտոնապես կվերաբացվի։
Բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ ասված է. «Հունիսի առաջին շաբաթվա ընթացքում մենք սպասարկելու ենք միայն ամբուլատոր հոսքը, այդ թվում՝ գործիքային հետազոտությունները՝ ամբողջ ծավալով, իսկ ստացիոնար ու շտապ և անհետաձգելի դեպքերը կսպասարկվեն հաջորդող շաբաթվանից սկսած»։