Ռուսական բանկերը սկսել են հայկական դրամով հաշիվներ բացել
Հասարակություն
25 Մայիսի 2022, 19:46Ռուսական բանկերը վերջին օրերին սկսել են ակտիվորեն նաև հայկական դրամով հաշիվներ բացել ու սպասարկել։ Եվ հիմա շատ գործարարներ, որոնց բիզնեսն այս կամ այն կերպ առնչվում է Հայաստանի հետ, օգտվում են այդ հնարավորությունից։
Radar Armenia-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը մեկնաբանեց, թե սա կարող է նպաստել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը. «Բավական թվով ռուսական ընկերություններ են եկել ՀՀ, որոնք ՌԴ բանկերում ունեն իրենց հաշիվները։ Այդ ընկերությունների համար ուղղակի ձեռնտու է, որ ունենան նաև դրամական հաշիվներ, որ կարողանան ազատորեն գործարքներ կատարել։ Շատ ընկալելի և նորմալ երևույթ է, և այդպես պետք է զարգանան երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերը»։
Մանասերյանն ընդգծեց՝ ՌԴ-Արևմուտք լարված հարաբերությունների և ՌԴ դեմ պատժամիջոցների ֆոնին Հայաստանի հետ հարաբերությունները, բնականաբար, շատ ավելի բարվոք են. «Ռուսական ռուբլին ՀՀ-ում համարվում է ազատ փոխարկելի արժույթ, իսկ ՌԴ-ում հայկական դրամը ևս մասամբ այդպիսի կարգավիճակ ունի՝ շնորհիվ նրա, որ ՌԴ-ն ՀՀ-ի թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերն է»։
Մարիամ Սարգսյան
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն