Երևանում «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները վաղ առավոտից կրկին վերսկսվել են։ Ընդդիմությունը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Քաղաքացիները փորձում են փակել՝ Պուշկին-Կողբացի, Աբովյան-Իսահակյան, Տերյան-Իսահակյան խաչմերուկները, Գայի պողոտան, Արցախի փողոցը: Ակցիա է իրականացնում նաև Ֆուչիկի փողոցում։ Կան բերման ենթարկվածներ։
Ոստիկանությունը փորձում է անմիջապես ապահովել բաց երթևեկությունը քաղաքացիների համար։