Հասարակություն

Բերման են ենթարկվել ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը

Բերման են ենթարկվել ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը

Այսօր անհնազանդության ակցիաներ իրականացնելու ժամանակ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ։ Այս մասին իր ֆեյսբուքի էջում տեղեկացրել է կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ 

Ավտոբուսում նրա հետ են եղել նաև ՀՀԿ-ական գործիչներ Գագիկ Մինասյանն ու Սամվել Նիկոյանը։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական