Հասարակություն

Բերման է ենթարկվել 364 ցուցարար

Այսօր ժամը 14.00-ի դրությամբ բերման է ենթարկվել ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաների 364 մասնակից։

Radar Armenia-ի ոստիկանությունից տեղեկացրին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։