Քաղաքական

Ընդդիմությունը Երևանի տարբեր հատվածներում ավտոերթեր է անցկացնում

Ընդդիմությունը Երևանի տարբեր հատվածներում  ավտոերթեր է անցկացնում

Երևանի տարբեր հատվածներում այսօր ժամը 8-ից «Դիմադրություն» շարժումն ավտոերթեր է անցկացնում:

Նախօրեին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով եղանակային պայմանները, այսօր հանրահավաք տեղի չի ունենալու:

Նա տեղեկացրել էր, որ ժամը 08:00-ից ավտոերթերը կմեկնարկեն հետևյալ 5 վայրերից՝

  • Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց,
  • Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց,
  • Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ,
  • Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ,
  • Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական