Երեկ տեսանյութ տարածվեց, թե ինչպես է քաղաքացին բարձրահարկ շենքի պատուհանից պարկով աղբ նետում: Դեպքը կատարվել է Կենտրոն վարչական շրջանում՝ Ամիրյան 18 շենքում:
Radar Armenia-ի հետ զրույցում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը տեղեկացրեց, որ այդ բնակարանում շինաշխատանքներ կատարողները եղել են մոլոկաններ, նրանց համար տուգանք է սահմանվել. «Այդ մարդկանց անունով ակտ է կազմվել՝ չնախատեսված վայրում աղբ թափելու համար։ Ակտն ուղարկվել է քաղաքապետարան»։
Ըստ Ղուկասյանի, այդ անձինք ներողություն են խնդրել, մաքրել բակի՝ իրենց թափած հատվածը:
Վարչական շրջանի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ Կենտրոն վարչական շրջանն իր պարտականություններն արել ու ակտը կազմել է. «Աշխատակիցներն այդ խնդիրները շտկել են, աղբը մաքրվել է, հետագա մնացած քայլերը քաղաքապետարանն է որոշելու, թե ինչ է լինելու կամ տուգանքի չափն ինչքան է կազմելու»։
Ոսկեհատ Պողոսյան