Հասարակություն

Կրակոցներ Ախալքալակում. կա ձերբակալված

Երեկ ուշ երեկոյան Ախալքալաքում կրակոցներ են հնչել։ Jnews-ի փոխանցմամբ՝ ներքին գործերի նախարարության ծառայողները շրջափակել են Ազատություն-Ռուսթավելի խաչմերուկի շրջակա տարածքը: Ըստ ականատեսների՝ երեք կրակոց է հնչել։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երկու տղամարդ խոսել են ինչ–որ հարցի շուրջ, որին հաջորդել է կրակոցները։ 34–ամյա տղամարդը վնասվածքներ է ստացել, նրան վիրահատել են։ Հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է մեկ անձ։