Հասարակություն

2018-2021 թվականներին Հայաստանը 280 մլն դոլարի զենք է ներկրել

Radar.am-ը ներկայացնում է անկախության տարիներին Հայաստանի ձեռք բերած զենքի քանակի մասին տվյալները։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի՝ SIPRI-ի, այս տարվա թարմացված տվյալներն այժմ հասանելի են:

Ըստ SIPRI-ի ուսումնասիրության՝ 2018-21թթ․ Հայաստանը 280 մլն դոլարի զենք է ներկրել։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի կառավարման 3 տարիներին Հայաստանը 2,5 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Ռոբերտ Քոչարյանի կառավարման 10 տարիներին։ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին ստացված զենքերի ցուցանիշը գերազանցում է նաև Սերժ Սարգսյանի 10 տարվա ցուցանիշը։

Եվ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք է ավելի շատ զենք ներկրվել՝ ընդամենը 300 մլն դոլար, բայց դա 7 տարվա արդյունքն է։