Հասարակություն

Առաջին եռամսյակում պետբյուջե վճարվել է ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ

ՊԵԿ-ը հրապարակել է 2022 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Ըստ այդմ, 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 278 մլրդ 321 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 48 մլրդ 751 մլն դրամ։