Հասարակություն

Եկել է կրիտիկական պահը, ես այլևս տուն չեմ գնալու. Վանեցյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում է.

«Ես այժմ գտնվում եմ Ազատության հրապարակում։ Եվ կարծում եմ եկել է այն կրիտիկական պահը, որ այլևս հոդվածներ գրելով, ելույթներ ունենալով, ֆեյսբուքում ստատուսներ գրելով ինչ-որ բանի չենք կարող հասնել։ Այս իշխանությունները համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են հանձնել Արցախն ամբողջությամբ թշնամուն և արդեն հասնում ենք մի հանգրվանի, երբ խնդիր ունենք Հայաստանի անվտանգության հետ։ Ես եկել եմ ազատության հրապարակ, չեմ պատրաստվում այլևս վերադառնալ տուն, շփվելու եմ ձեզ հետ։ Ես այստեղ եմ լինելու, չեմ գնալու որևէ տեղ, խնդրում եմ եկեք Ազատության հրապարակ, եկեք միասին համախմբվենք հզորանանք»։