Հասարակություն

Հայաստանը ռուսական գազի համար վճարումները կատարում է ռուբլով. Վահան Քերոբյան

Հայաստանը ռուսական գազի համար վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Որքան գիտեմ, վերջին մի քանի վճարումները ռուբլով են եղել, բայց համապատասխան փոխարժեքով»,- ասել է նա։ Քերոբյանը նաև նշել է, որ գնագոյացումը տեղի է ունենում դոլարով, սակայն վճարումը կատարվում է ռուբլով։