Հասարակություն

Վթար Ապարանում. 1զոհ, 1 վիրավոր

Ապրիլի 7-ին, ժամը 05.40-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Զիլ» ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 25-ամյա վարորդ Արամ Պետրոսյանը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ժամը 16.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Արամ Պետրոսյանը մահացել է:

Կատարվում է նախաքննություն: