Հասարակություն

Քննարկվել է Հայաստան-սփյուռք համաժողովի ռազմավարությունը

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հրավերով հանձնակատարի գրասենյակում հյուրընկալվել են Հայաստանում գործող սփյուռքյան կազմակերպությունների ներկայացուցիչները։ 

Հանդիպման նպատակն է եղել Հայաստան-սփյուռք կայանալիք համաժողովի և ռազմավարության վերաբերյալ քննարկում ծավալելը և մտքեր փոխանակելը:

Համահայկական համաժողովն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 17-20-ը։ Գործընկեր կազամակերպություններին ներկայացվել են համաժողովի ուղղությունները և մոտեցումները:

Առաջիկա ամիսների ընթացքում գրասենյակը համաժողովի նախապատրաստման աշխատանքների շրջանակներում այլ հանդիպումներ կանցկացնի տարբեր խմբերի և փորձագետների հետ։