Ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
«Խաղաղապահները շարունակում են իրադրության շուրջօրյա դիտարկումը 27 դիտակետերում՝ համագործակցելով Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասված է հայտարարությունում։