Տեսակետ

Տիգրան Ավինյանը հանդիպել է ՔՊ Արաբկիրի ակտիվի հետ

Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այսօր հանդիպել եմ ՔՊ կուսակցության Արաբկիրի ակտիվի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք Արաբկիր համայնքի խնդիրները։ Անդրադարձ է կատարվել համայնքի բնակիչներին հուզող հարցերին, առկա խնդիրների ու դրանց լուծման հրատապությանն ու մեխանիզմներին։ Զրույցի ընթացքում կարևորել ենք համայնքային բարեկեցիկ միջավայրի կազմակերպումը՝ բնակիչների համար առավելագույն հարմարավետ կյանք ու պայմաններ ստեղծելու նպատակով:

Հանդիպմանը ներկա էին նաև Արաբկիր վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արամ Ազատյանը, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ: 

Պատասխանել ենք բնակիչներին հուզող հարցերին, ներկայացրել խնդիրների լուծումներն ու Երևանի զարգացման տեսլականը»: