Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2023

USD384.94

EUR404.53

RUB3.92

Երևան 18 ℃

Рус Eng

Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց

Հասարակություն

28 Մարտի 2022, 14:34

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դատապարտվեց 6 ամիս 12 օր ազատազրկման, և դատարանից ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ պատժամիջոցը պայմանականորեն չի կիրառվի, կնշականվի փորձաշրջան։ 

Դատախազը պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Պաշտպանության կողմը միջնորդել էր արդարացնել վերջիններիս։

Առուշանյանին դատարանն արդարացրեց ընտրական հանցագործությունների համար։ Միևնույն ժամանակ դատարանը նրան մեղավոր ճանաչեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինքնիրավչության և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու համար։

Լրագրողների հետ զրույցում Առուշանյանը հայտարարել է. «Երբեք չեմ ընդունել, որ քաղբանտարկյալ եմ։ Ես քաղաքականության համար չեմ պայքարել։ Մենք պայքարել ենք հայրենիքի համար ու շարունակելու ենք պայքարել։ Հայրենիքը վեր է ամեն ինչից, բայց առաջինը ներքին թշնամու խնդիրը պետք է լուծենք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը