Հայտնի բժիշկ Վահան Վարդապետյանը տեղեկացրել է, որ իրեն ու «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ և Օհան Դուրյանի վաղեմի բարեկամ Արամ Սարգսյանին է ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարդապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հանդիպման նպատակն էր այս տարվա սեպտեմբերի 8-ին աշխարհահռչակ հայ դիրիժոր, մեծ քաղաքացի ու մտավորական Օհան Դուրյանի 100-ամյակի տոնակատարության առիթով կառավարական հանձնաժողովի ստեղծման, ինչպես նաև նախատեսվող բազմաբովանդակ ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ հարցերի քննարկումը։
Լիահույս եմ պատշաճ և արժանավայել կերպով նշել Մեծն Մաեստրոյի 100-ամյա հոբելյանը։ Մեր երախտագիտությունն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննարկվող հարցերի շուրջ ցուցաբերած բացառիկ պատրաստակամության համար»։