Հասարակություն

Արցախում գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի. ադրբեջանական կողմը սկսել է վերանորոգումը

Մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները:

Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ պայմանավորվածության համաձայն, գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, և Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ:

Միևնույն ժամանակ, հորդորում ենք բոլոր բաժանորդներին՝ պահպանել զգոնություն և համոզվել, որ գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա։

Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ Արցախի առջև ծառացած բոլոր հիմնախնդիրները կարող ենք հաղթահարել մեր միասնականության, վճռականության ու համբերության միջոցով»,- ասված է շտաբի հայտարարության մեջ: