Ուկրաինական ճգնաժամի հետևանքով ՌԴ-ից Հայաստան ուղևորահոսքն ավելացել է գրեթե 10-20%-ով։ Radar Armenia-ի հետ զրույցում այս մասին ասաց «Արմենիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Գևորգ Խաչատրյանը. «Մոտ 10 օր առաջ շաբաթական 2-3 չվերթ է ավելացել, անհրաժեշտության պարագայում, իհարկե, նորից կավելացնենք դրանք»։
Տոմսերի արժեքներին անդրադառնալով՝ Գևորգ Խաչատրյանը նկատեց, որ գնային փոփոխություններն ավտոմատ են տեղի ունենում՝ ելնելով պահանջարկից. «Գնային տատանումներ եղել են ընդամենը մի քանի օր, հետո կայունացել է։ Քանի որ կենտրոնացած շուկա չի, և բազմաթիվ խաղացողներ կան, արհեստական որևէ միջամտություն չի արվում»։
Ոսկեհատ Պողոսյան