Հասարակություն

Հստակեցնում են «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը

ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է հակածխախոտային սահմանափակումներին առնչվող նախագիծը։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է հստակեցնել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը։

Նանուշյանի խոսքով. «Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության շուկայում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։ Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջացել վերանայել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը»։

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության եւ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից: