ՀՀ մարդու իրավունքների նոր պաշտպան Քրիստինե Գրիգորյանը տեղեկացրել է, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ 20-ից ավելի աշխատող իր դիմումների համաձայն ազատվել է պաշտոններից։
Ըստ նրա. «Գործնականում այս օրերին իրավիճակ է ստեղծվել, որ կարևորագույն ստորաբաժանումներ ունենք, որտեղ ուղղակի աշխատող չունենք»։
ՄԻՊ-ը կատարվածը չգնահատեց որպես սաբոտաժ. նա տեղեկացրեց, որ աշխատանքից ազատվող որոշ աշխատակիցների հետ հնարավորություն ունեցել է խոսելու. «Նրանք տարբեր անձնական պատճառներ են նշել»։