Հասարակություն

Ուկրաինայի Խերսոն քաղաքում հայ է զոհվել

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացրել են, որ Ուկրաինայի հայ համայնքի խաղաղ բնակչության շրջանում առաջին զոհն ունենք։

Զոհվածը Խերսոն քաղաքից է, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։

Հանձնակատարի գրասենյակից հայտնում են՝ զոհված Վահիկ Սողոմոնյանը ազգությամբ հայ է, Ուկրաինայի քաղաքացի։ Ծննդյան թիվը և մյուս մանրամասները ճշտվում են։