«Ընթանում է երկու տարբեր պրոցես՝ ռուբլու արժեզրկում և դրամի արժեզրկում, բայց չգիտենք՝ մեկը մյուսի հետևա՞նքն է, թե՞ ոչ», - այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց «Անտարես» մեդիա-հոլդինգի հիմնադիր, Արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Վերջինս առայժմ հստակ չի կարող ասել՝ արդյո՞ք Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները ազդում են Հայաստանի տնտեսության վրա, թե՞ ոչ։ Հիշեցնելով, որ էլէներգիայի սակագնի բարձրացման պայմանավորվածությունը եղել էր աշնանը, իսկ գազի գնի հետ կապված պայմանավորվածությունը՝ հունվարին, Մարտիրոսյանն ընդգծեց՝ «այդ ժամանակ դեռևս ռուս-ուկրաինական պատերազմ չէր սկսվել, հետևաբար, գնաճը չկապված չէ Ռուսաստանի վրա կիրառված պատժամիջոցների հետ»։
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ արտահանմամբ-ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողները կունենան շահույթի խնդիր. «Եթե նախնական պայմանավորվածությամբ ռուբլով են աշխատել, չեն կարող շահույթ չկորցնել»։