Առավոտյան աշխարհի առաջատար հիմնական բորսաներում Brent տեսակի նավթի գինը կազմել է մեկ բարրելի դիմաց 110 ԱՄՆ դոլար։ Վերջին անգամ նավթի գինն այս սանդղակին էր բարձրացել 2014 թ.-ի հուլիսին, երբ կրկին Ուկրաինայում իրադարձություններ էին ծավալվում։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 12.38%-ով և կազմել 108.54 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 11.26%-ով և կազմել 110.09 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):