ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է գազի սակագնի բարձրացմանը։ Հիշեցնենք՝ ՀԾԿՀ երեկվա որոշմամբ հաստատվել են գազի նոր սակագները. այն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից։
Մհեր Գրիգորյանի խոսքով. «Այո՛, մի իրավիճակ է ստեղծված, գնաճային երևույթներն այնպիսին են, որ հավելյալ միջոցառումների թիրախային խնդիրներ կունենանք: Այդ հարցն օրակարգային է, քննարկվում է, ըստ իրավիճակի միջոցառումներ կիրականացվեն»:
Գրիգորյանը տեղեկացրեց, որ ապրիլի 1-ից գազի սակագինը ճշգրտվում է կալորիականության հաշվարկով. «Սա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում իրականության մեջ նույն ծավալի սպառման պարագայում գինը կամ սպառողի վճարելիք գումարը չի փոխվելու: Սա կարևոր նյուանս է, պետք է հաշվի առնել: Մեր սահմանին 165 դոլարի պարագայում այսօր Եվրոպայում գինը 1400 դոլար է: Այդ իմաստով կարծում եմ, որ բալանսավորված կլինեն ճնշումները, բայց, բնականաբար, դա չի նշանակում, որ այս իրավիճակի համեմատաբար կոորդինատներն ի հայտ գալու պարագայում կհասկանանք՝ որտեղ է անհրաժեշտ լրացուցիչ աջակցություն իրականացնել, և կիրականացնենք»։