Հասարակություն

Մայր Աթոռն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

Մայր Աթոռն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը, որում երկրի նախկին ղեկավարն անդրադարձել էր Քրիստոսի արձանը տեղադրելու՝ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը, կարծիք հայտնելով՝ Հայոց եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը պետք է կտրականապես մերժի այդ գաղափարը, որովհետև այն հակասում է Հայոց եկեղեցու 1700-ամյա պատմության սրբագործված ավանդույթին։

Պատրաստվո՞ւմ է Գերագույն հոգևոր խորհուրդը դիմել նման քայլի: Radar Armenia-ի այս հարցին ի պատասխան Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից ոչ հերքել, ոչ հաստատել են Ծառուկյանի նախաձեռնությունը մերժելու հավանականությունը:

Մայր Աթոռի փոխանցմամբ. «Առաջիկայում տեղի է ունենալու Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, և եթե այդ հարցը ժողովի օրակարգում ընդգրկի և կայացվի որևէ որոշում, ապա այդ առնչությամբ կլինի պաշտոնական ծանուցում»: