ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում բնակվող քաղաքացիներից ահազանգեր է ստացել այն մասին, որ ինչ-որ մարդիկ մեքենաների թափքերի միջից թռչնամիս են վաճառում մայրաքաղաքի շենքերի բակերում և սեփական տների մոտ:
Ըստ տեսչական մարմնի՝ այդ թռչնամիսը կարող է վտանգավոր լինել առողջության համար՝ դրանց նկատմամբ որևէ վերահսկողություն չի իրականացվել։ Նաև հորդորում են ոչ մի դեպքում այն չգնել:
Հայտարարության համաձայն. «Թռչնամսի ապօրինի վաճառքը նկատելու դեպքում այն վաճառող անձանց, նրանց մեքենայի մասին տվյալները՝ մակնիշը, պետհամարանիշը, խնդրում ենք տրամադրել ՀՀ ոստիկանությանը, Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջաններին՝ թեժ գծերի միջոցով»: