Հասարակություն

Գրպանային դատավորները դուրս կմնան դատական համակարգից

ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադարձել է նախարարության կողմից որոշ դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու  համար ԲԴԽ ներկայացված միջնորդություններին։ Նա վստահեցրել է, որ այդ գործընթացը բացարձակ օբյեկտիվ է․ «Դա ես ասում եմ ամենայն անկեղծությամբ, ամենայն պատասխանատվությամբ և խղճի հանգստությամբ։ Այո, մեզ դիմում է քաղաքացին՝ չենք տանում կարգապահական, իր ասածի մեջ կան արդարության հատիկներ, բայց այդ գործը իրավաբանորեն թույլ է, քաղաքացին հիասթափվում է, տխրում, երբեմն մեզ վարկաբեկում է ու թողնում գնում է։ Տանում ենք գործը ԲԴԽ, դատավորն է սկսում վրդովվել և որակում է իր նկատմամբ ճնշում։ Քիչ են տանում, մեղադրում են, որ անգործություն է, վեթինգ տեղի չի ունենում, իշխանությունը չի ուզում  մաքրել դատական համակարգը։ Շատ են տանում, ասում են, որ գործադիրը ընկել է դատավորների հետևից, ճնշում է և այլն։ Այս բոլոր շահարկումներով ոչ փոխելու եք մեր աշխատանքը, ոչ ստիպելու եք սուբյեկտիվ դառնալ, ոչ էլ փակելու եք մեր հնարավորությունը՝ պայքարել դատական համակարգում ապօրինությունների դեմ։ Որևէ մեկին չի հաջողվելու ճնշել արդարադատության նախարարությանը՝ իր արդար կարգապահական վարույթները առաջ տանելու հարցում»։

Անդրեասյանը նաև անդրադարձել է այս թեմայով ընդդիմության քննադատություներին՝ նշելով. «Իսկ եթե վախենում են, որ գրպանային դատավորները դուրս կմնան դատական համակարգից, թող իսկապես վախենան, որովհետև մենք ամեն ինչ այդ ուղղությամբ անելու ենք»։