Հանրապետության դատական համակարգում կա դատավորի 40 թափուր հաստիք։ Ըստ ԲԴԽ-ի՝ Շիրակի, Սյունիքի, Լոռու, Տավուշի, Արարատի և Վայոց ձորի մարզերում կան քրեական դատավորի թափուր հաստիքներ։ Մեկ թափուր հաստիք կա Վերաքննիչ քաղաքացիական դատարանում։ Սակայն հիմնական թափուր հաստիքները հակակոռուպցիոն մասնագիտացված դատարաններում են։