Հինգշաբթի, 8 Հունիսի 2023

USD383.19

EUR407.25

RUB4.61

Երևան 28 ℃

Рус Eng

Սկսվել է դատավորների գործունեությունը ուսումնասիրելու գործընթաց. «Ժողովուրդ»

Մամուլ

2 Փետրվարի 2022, 9:15

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունները, հասկանալով, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելով՝ չեն կարողանում նրանց վախեցնել, անցել են քրեական վարույթներին. «Սկսվել է դատավորների գործունեությունը ուսումնասիրելու գործընթաց։

Այդ ուսունասիրության արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի գործավարուհու գործողությունների մասով, սակայն ավելի ուշ դատախազությունը գործը փակել է: Հիմա էլ գործընթաց է սկսվել Սյունիքի մարզի դատավոր Բորիս Բախշիյանի մասով, որի վարույթում է գտնվում Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի գործը»։

Հետևեք մեզ Telegram-ում