Սիրիայում սպանվել է Իսլամական պետության առաջնորդը
Միջազգային
3 Փետրվարի 2022, 18:00
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հինգշաբթի օրը Սիրիայի հյուսիս-արևմուտքում ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի հակաահաբեկչական գրոհի թիրախ է դարձել «Իսլամական պետության» առաջնորդը՝ հավելելով, որ ինքը հինգշաբթի օրը ելույթ կունենա գործողությունների մասին: «Մեր զինված ուժերի հմտության և խիզախության շնորհիվ մենք մարտադաշտից դուրս ենք բերել Իսլամական պետության առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Կուրայշիին: Բոլոր ամերիկացիները ապահով վերադարձել են գործողությունից», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
Հետևեք մեզ Telegram-ում