Ուրբաթ, 9 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 17 ℃

Рус Eng

Շոլցն ու Բայդենը քննարկել են ուկրաինական ճգնաժամը, կլիմայի ու համավարակի հարցերը

Միջազգային

5 Փետրվարի 2022, 14:04

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 7-ին Վաշինգտոնում հանդիպման ժամանակ կքննարկեն երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև եվրոպական անվտանգությունը, համաճարակի դեմ պայքարը և կլիմայի փոփոխությունը։ Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները։ Ավելի վաղ տարածված Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպման ընթացքում «առաջնորդները կքննարկեն դիվանագիտության նկատմամբ ընդհանուր հանձնառությունը և համատեղ ջանքերը՝ զսպելու Ռուսաստանի հետագա ագրեսիան Ուկրաինայի դեմ»: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, կողմերը կանդրադառնան նաև համաճարակի դեմ պայքարին, կլիմայի փոփոխության խնդիրներին, տնտեսական զարգացման խթանմանը և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված միջազգային անվտանգության ամրապնդմանը։

Հետևեք մեզ Telegram-ում