Միջազգային

Շոյգուն ընդունել է Բեն Ուոլեսի բանակցությունների առաջարկը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը գոհ է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուն ընդունել է բանակցությունների առաջարկը: Շոյգուն Մեծ Բրիտանիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարին հրավիրել է Մոսկվայում բանակցություններ վարելու։ Այսպես է ռուս նախարարը պատասխանել Ուոլեսի՝ Լոնդոնում հանդիպելու հրավերին՝ հիշեցնելով, որ վերջին անգամ կողմերը հանդիպել են 2013 թվականին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում՝ ԱԳ և պաշտպանության նախարարների 2+2 բանակցությունների ժամանակ։