Տեխնէ

Շողակաթում 10 մեգավատտ հզորության արեւային կայան է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Աղբերք և Շողակաթ բնակավայրերի տարածքներում 10 մեգավատտ հզորության արևային ֆոտովոլտային երկու կայան է կառուցվում։ Շողակաթ  համայնքի  ղեկավար  Սուլիկո  Շուշանյանը,  կայանները  պատրաստ  կլինեն  շահագործման  2022  թվականի  մայիս-հունիս  ամիսների  ընթացքում։ Ներկայումս Շողակաթում  գործող և ընդհանուր ցանցին միացված  արևային ֆոտովոլտային կայանների հզորությունը կազմում է 34 մեգավատտ։  Աղբերքի և Շողակաթի կայանների շահագործման դեպքում արդեն կունենանք 44 մեգավատտ ընդհանուր հզորության կայաններ։ Աղբերքի և Շողակաթի կայանների շինարարության ընթացքում բացվել են 140-150 ժամանակավոր աշխատատեղեր, իսկ կայանների շահագործումից հետո կբացվեն 15-20 մշտական աշխատատեղեր։