Տեսակետ

Շնորհակալություն դեսպան Վիկտորինին

Վավերագրող ռեժիսոր, ակտիվիստ Սեդա Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«ԵՄ դեսպանն անձամբ գնում է ԵՄ և Ֆրանսիայի միջնորդությամբ հայրենիք վերադարձած ռազմագերիներին դիմավորելու, հաշված օրեր անց ԵՄ դեսպանատան մոտ նրան հանրային կերպով վիրավորում են ու ասում` տուն գնա... քննադատելու համար ուրիշ հարմար ժամանակ չկար օրացույցում, հենց հիմա պիտի անեին ու հենց այդքան կոպիտ` որոշ տեղերից կանաչ լույս ստացած: 
ԵՄ դեսպանը բազմակի այցեր է կատարում Սյունիք, բայց շրջանների համայնքների զարգացման ԵՄ ծրագրին Սյունիքի ոչ մի համայնք չի դիմում... Կառավարությունը կարող էր մեծապես օգտվել էս ծրագրից, եթե աշխատեր համայնքապետարանների հետ, բայց գերադասեց թողնել նրանց վրա, նրանք էլ` անփորձ, չդիմեցին: Սյունիքին պե՞տք է ԵՄ աջակցությունը... 
Այսօր ԵՄ դեսպանի հետ իր լուսանկարն է տեղադրում ԱՄՆ դեսպանը: 
Մենք գոնե մի քիչ խելք ունե՞նք` մեզ մեկնված ձեռքը բռնելու, թե՞ համառորեն պիտի դիմադրենք, մինչև լրիվ մենակ մնանք... 
Շնորհակալություն դեսպան Վիկտորինին` Հայաստանի զարգացմանն ուղղված իր բոլոր ջանքերի համար»։