Հասարակություն

Շիրակի մարզում երկրաշարժից փլուզման ահազանգեր չեն եղել

Շիրակի մարզում երկրաշարժից փլուզման ահազանգեր չեն եղել

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ երեկ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մարզում փլուզման ահազանգեր չեն եղել։ Նրա խոսքով եղել է միայն քարաթափման դեպք. «Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաև Աշոցքի տարածաշրջանում:  Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում, մասնավորապես՝ Անտառավան 26 շենքում»։

Իսկ ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօրվանից նախարարության սեյսմիկ պաշտպանության մասնագիտական խմբերը, հյուսիսային մարզերի բնակավայրերում կիրականացնեն մակրոսեյսմիկ հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական