Ուրբաթ, 9 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 15 ℃

Рус Eng

Շիրակի մարզում աճում են շնչառական հիվանդությունների դեպքերը

Հասարակություն

5 Փետրվարի 2022, 19:40

Շիրակի մարզում վերջին օրերին նկատվում է ինչպես «Օմիկրոն»-ով վարակվելու, այնպես էլ՝ սեզոնին բնորոշ շնչառական հիվանդությունների դեպքերի աճ: Թեև այս պահին մարզում Քովիդ բաժանմունքները դեռ չեն գործում, սակայն բավականին ծանրաբեռնված են աշխատում առողջության առաջնային պահպանման օղակները: Վիրուսների թիրախում հիմնականում քրոնիկ հիվանդներն ու երեխաներն են։

«Այս պահին հստակ թվերի մասին խոսել հնարավոր չէ, քանի որ գրիպին և սուր շնչառական վիրուսներին բնորոշ ախտանիշներով հիվանդների մեծ մասը բուժումը ստանում է տնային պայմաններում՝ հաճախ նաև չդիմելով բժշկի: Իրավիճակը վերահսկելի է, բայց լարված»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը:

Հետևեք մեզ Telegram-ում