2021թ. ընթացքում Հայաստանում 7.4 տոկոսով աճել են շինարարության ծավալները։
Վիճակագրական կոմիտեի տեղեկացմամբ, 54.4 տոկոսով աճել է համայնքային միջոցների հաշվին իրականացված շինարարությունը, 7.6 տոկոսով՝ բնակչության միջոցների հաշվին իրականացվածը, իսկ պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվող շինարարությունը նվազել է 1.1 տոկոսով։