Արեն Մանուկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Բացօթյա սրճարաններում ու կաֆեներում նստել, ծխել ու սուրճ խմել սիրողները չեն ուզո՞ւմ համախմբվեն ու պայքարեն մարտից սրճարաններում ծխելու արգելքի դեմ:
Ամբողջ Եվրոպայում բացօթյա սրճարաններում ծխելը թույլատրված ա, իսկ մեր մոտ խելոքները էլի առանց որևէ բան մտածելու հերթական հիմարությունն են արել:
Սա շատ մեծ հարված ա լինելու սրճարանային բիզնեսին, էլ չեմ ասում քաղաքային մշակույթի մասին»: