Երևանում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը. այսօր՝ փետրվարի 3-ին, մրցահարթակ են դուրս գալու մինչև 67 և 73 կգ մարզիկները։ Տղամարդկանց Հայաստանի առաջնությանն ընդհանուր առմամբ 130 ծանրորդ է մասնակցում՝ 10 քաշային կարգերում:
Փետրվարի 2-ին, պայքարի դուրս եկան տղամարդիկ՝ խաղարկելով մեդալներ 55 և 61 կգ քաշային կարգերում:
55 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց Մացիկ Հակոբյանը՝ երկամարտի 193 կգ արդյունքով: Պոկում վարժությունում նա ցույց տվեց 80, իսկ հրումում՝ 113 կգ արդյունք:
61 կգ քաշային կարգում էլ Հայաստանի չեմպիոնությունը նվաճել է Անդրանիկ Պապեյանը՝ երկամարտի 246 կգ արդյունքով (110+136):