Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 16 ℃

Рус Eng

Սերգեյ Լավրովի ու Վան Յինի համատեղ հայտարարությունը

Միջազգային

3 Փետրվարի 2022, 22:00

Պեկինում կայացած բանակցություններում Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, Աֆղանստանում, ինչպես նաև այլ միջազգային և տարածաշրջանային հարցեր, հինգշաբթի հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։ «Կողմերը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, ներառյալ իրավիճակը Ուկրաինայում, Աֆղանստանում, Կորեական թերակղզում, ինչպես նաև համագործակցությունը BRICS-ի շրջանակներում»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ բանակցությունների արդյունքներով կողմերը փաստաթուղթ են ստորագրել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների համագործակցության մասին։ 

Հետևեք մեզ Telegram-ում