Գիտություն

Ուղևորություն լուսնի հակառակ կողմով

Ուղևորություն լուսնի հակառակ կողմով

Չորս հոգուց բաղկացած անձնակազմը կթռչի Լուսնի հակառակ կողմով։ Այս թռիչքը կարող է նոր ռեկորդ սահմանել՝ դառնալով մարդկանց կողմից Երկրից երբևէ իրականացված ամենահեռավոր ճանապարհորդությունը։ Մինչ այժմ այդ ռեկորդը պատկանում է «Ապոլոն 13» առաքելությանը։

«Արտեմիս II» անվանումը կրող 10-օրյա առաքելությունը նախատեսվում է մեկնարկել փետրվարի 6-ին։ Առաքելությանը կմասնակցեն NASA-ի տիեզերագնացներ Ռեյդ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը և Քրիստինա Քոչը, ինչպես նաև՝ Կանադայի տիեզերական գործակալության ներկայացուցիչ Ջերեմի Հանսենը։ Սա կլինի առաջին անգամը 1972 թվականի «Ապոլոն 17»-ից հետո, որ մարդիկ կուղևորվեն Լուսնի մոտակայք։

NASA-ի Space Launch System (SLS) հրթիռն ու Orion պարկուճը, որոնք նախատեսված են պատմական լուսնային առաքելության ընթացքում չորս մարդ տեղափոխելու համար, շուտով կլինեն ուշադրության կենտրոնում։ Դրանք ժամեր տևողությամբ ճանապարհորդություն կկատարեն գործակալության տրանսպորտային միջոցների հավաքման շենքից մինչև Ֆլորիդայի Քենեդիի տիեզերական կենտրոնի մեկնարկային հրապարակը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական