Տաք սնունդը կարող է ստիպել պլաստիկ տարաներին արտազատել շատ ավելի մեծ քանակությամբ միկրոպլաստիկ: Այս մասին վկայում է գիտական հոդվածների նոր վերլուծությունը, որը պարզել է նաև, որ պլաստիկ բաժակների մեջ լցված տաք սուրճն արտազատում է տասնյակ հազարավոր ավելի շատ միկրոպլաստիկ մասնիկներ, քան սառը սուրճը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ միկրոպլաստիկի ամենօրյա ընդունումը առողջական պոտենցիալ ռիսկեր է պարունակում՝ հորմոնալ անհավասարակշռությունից, շաքարային դիաբետից, շնչառական և վերարտադրողական խնդիրներից մինչև քաղցկեղի մի քանի տեսակների հավանականության մեծացում։
Ըստ հաշվարկների՝ աշխարհում տարեկան օգտագործվում է շուրջ 500 միլիարդ մեկանգամյա պլաստիկ բաժակ։
Գիտնականները հետազոտել են մոտ 400 սուրճի բաժակ և պարզել, որ պոլիէթիլենային շերտով պատված թղթե բաժակներն ավելի քիչ միկրոպլաստիկ են արտազատում։
Երբ տարայի մեջ գտնվող հեղուկի ջերմաստիճանը բարձրանում է, միկրոպլաստիկի արտազատումն ընդհանուր առմամբ նույնպես աճում է։
«Եթե ինչ-որ մեկը օրական խմում է 300 մլ սուրճ պոլիէթիլենային բաժակով, նա կարող է տարեկան կուլ տալ 363,000 միկրոպլաստիկ մասնիկ», - ասում է հետազոտության մեջ:
Գիտնականները կարծում են, որ այս տվյալները կարող են օգնել սպառողներին՝ նվազեցնել վտանգավոր մասնիկների ազդեցությունը և հիմք հանդիսանալ ապագայում ավելի անվտանգ փաթեթավորումների ներդրման համար: