Գիտություն

NASA-ն քննարկում է տիեզերագնացների վաղ վերադարձ

NASA-ն քննարկում է տիեզերագնացների վաղ վերադարձ

Հունվարի 7-ին NASA-ն հայտարարել Է, որ հունվարի 8-ին նախատեսված տիեզերական ճամփորդությունը (spacewalk) հետաձգվում է տիեզերագնացներից մեկի առողջական խնդիրների պատճառով:

Հունվարի 8-ի առավոտյան NASA-ի պաշտոնյաները էլեկտրոնային նամակով տեղեկացրել են, որ տիեզերագնացի վիճակը կայուն է, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ նորմալ է. «Մեր առաքելություններն անվտանգ իրականացնելը մեր առաջնահերթությունն է, և մենք ակտիվորեն ուսումնասիրում ենք բոլոր տարբերակները, այդ թվում՝ Crew-11-ի առաքելությունը նախատեսվածից վաղ ավարտելը»,- նշված է նամակում:

Crew-11-ը SpaceX-ի վերջին առաքելությունն է ISS-ի համար՝ բաղկացած NASA-ի տիեզերագնացներ Զենա Քարդմենից և Մայքլ Ֆինքից, ճապոնացի Կիմիա Յուից և «Ռոսկոսմոս»-ի Օլեգ Պլատոնովից:

Նշենք, որ հունիսի 2-ին Crew-11-ը ժամանել է ISS և պատրաստվում է ավարտել վեցամսյա երթը տիեզերքում: Եթե NASA-ն որոշի ավելի վաղ վերադարձնել նրանց, դա զգալիորեն չի կրճատի առաքելությունը: Այժմ տիեզերակայանում են նաև NASA-ից Քրիստոֆեր Ուիլյամսն ու ռուս տիեզերագնացներ Սերգեյ Կուդ-Սվերչկովն ու Սերգեյ Միկաևը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական