NASA-ն փետրվարի 6-ին կարող է իրականացնել Artemis ծրագրի առաջին առաքելությունը՝ Artemis 2-ը։ Սա կլինի մարդկանց առաջին թռիչքը դեպի Լուսնի տարածք վերջին ավելի քան 50 տարվա ընթացքում։
Առաքելությանը կմասնակցեն NASA-ի երեք տիեզերագնաց և Կանադայի տիեզերական գործակալության մեկ ներկայացուցիչ։ Նրանք Orion տիեզերանավով, SLS հրթիռի օգնությամբ, կմեկնեն 10-օրյա թռիչքի, կշրջանցեն Լուսինը և կվերադառնան Երկիր։
Artemis 2-ի նպատակն է ստուգել, թե արդյոք տիեզերանավը կարող է անվտանգ պահել անձնակազմը խորը տիեզերքում։ Առաքելությունը ճանապարհ կհարթի հաջորդ փուլին՝ մարդկանց Լուսնի մակերես վերադարձնելուն։ Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, Artemis 2-ը կդառնա մարդկության վերադարձը դեպի Լուսին։