Գիտություն

Հնդկական օվկիանոսում հայտնվել են լուսարձակող շրջաններ

Հնդկական օվկիանոսում հայտնվել են լուսարձակող շրջաններ

Հնդկական օվկիանոսի ջրերում երբեմն ի հայտ են գալիս հսկայական լուսարձակող շրջաններ, որոնք համարվում են բնության ամենախորհրդավոր երևույթներից մեկը։ Դրանց տրամագիծը կարող է հասնել մինչև 200 մետրի, իսկ պտտման արագությունը՝ գերազանցել 100 կմ/ժ-ը։ Յուրաքանչյուր շրջանի կենտրոնից դեպի դուրս տարածվում են վառ լուսային ճառագայթներ, որոնք կարող են ծովի մակերեսը լուսավորել այնքան ուժեղ, որ նավի տախտակամածի վրա հնարավոր լիներ նույնիսկ կարդալ։ Եվ հետո՝ ինչպես հանկարծակի առաջանում են, այնպես էլ անսպասելիորեն անհետանում են։

Այս երևույթը պաշտոնապես առաջին անգամ արձանագրվել է 1879 թվականին, երբ անգլիական «Վուլգար» նավի անձնակազմը ականատես է դարձել անսովոր տեսարանի․ նավի երկու կողմերում հայտնվել էին երկու հսկայական պտտվող լուսարձակող սկավառակներ, որոնք շարժվում էին հակադիր ուղղություններով։ Բարեբախտաբար, դրանք որևէ վնաս չեն պատճառել նավին և կարճ ժամանակ անց մարել են։ Գիտնականները, մասնավորապես՝ կենսաբանները, մինչ օրս չեն կարողացել գալ այս երևույթի միասնական և վերջնական բացատրության։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական